211652_close_icon
views-count13192 դիտում article-date 17:08 25-07-2017

Երևանյան տներից մեկի մոտ հայտնաբերված գյուրզա տեսակի օձը տեղափոխվել է անվտանգ վայր

Հուլիսի 25-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակի փողոցի թիվ 24 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր