211652_close_icon
views-count4170 դիտում article-date 14:53 25-07-2017

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին Հայաստանի Հանրա­պե­տության վաստակավոր ար­տիստ Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ցավակցություն է հայտնել սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Ցավով տեղեկացա ճանաչված հաղորդավար, ասմունքող, Հայաստանի Հանրա­պե­տության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահ­վան մասին: Վերա Հակոբյանը, որպես հաղորդավար, նշանակալի ավանդ է ներդրել Հայաս­տանի ռադիոյի կայացման և զարգացման գործում` արժանիորեն մեծ ժողովրդա­կանություն վայելով ունկնդիրների շրջանում: Որպես ասմունքող՝ նա տարիներ շարունակ հայ պոեզիայի գոհարները մատուցել է Հայաստանի և սփյուռքի բեմերից»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր