211652_close_icon
views-count19994 դիտում article-date 17:42 25-07-2017

Ազատության հրապարակում հերթական եռաչափ (3D) նկարն է ստեղծվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: Ազատության հրապարակում ստեղծվել է հերթական եռաչափ նկարը (3D սթրիթ արթ)՝ այս անգամ ձորում զբոսնող արջերի պատկերով: Նկարը ստեղծվել է հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով: Հրապարակում զբոսնող երևանցիներն ու զբոսաշրջիկներն արդեն հասցրել են լուսանկարվել եռաչափ պատկերի ֆոնին, որը մինչև աշուն կզարդարի Ազատության հրապարակը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նախկինում ևս ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ Շարլ Ազնավուրի հրապարակում ստեղծվել էին եռաչափ տարբեր պատկերներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել և դարձել էին լուսանկարվելու յուրօրինակ հարթակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր