211652_close_icon
views-count3253 դիտում article-date 16:54 25-07-2017

Պետդեպում չեն բացառել Ուկրաինային զենք մատակարարելու հավանականությունը

Վաշինգտոնը դիտարկում է Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու հարցը։ Տեղեկությունը հաստատել է Պետդեպի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերը՝ BBC-ին տված հարցազրույցում, փոխանցում է Tass-ը։ «Պաշտպանական զենքը թույլ կտա Ուկրաինային պաշտպանել իրեն»,-ասել է նա՝ հավելելով, որ, այդուհանդերձ, հարցը դեռ քննարկման պետք է դրվի։ Պատասխանելով Դոնբասի վերաբերյալ հարցին՝ Ուոլքերն ասել է, որ Դոնբասում խաղաղության պահպանումը պահանջում է Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսություն։

Նմանատիպ նյութեր