211652_close_icon
views-count5849 դիտում article-date 14:40 25-07-2017

Խարխուլ տնակում ապրող 3 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքը կանադահայ բարերարի շնորհիվ ունեցավ իր տունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հինգ հոգուց բաղկացած Հակոբյանների ընտանիքը 5 տարի շարունակ բնակվում էր Արտիմեդ գյուղի անբարեկարգ և խարխուլ մի տնակում։ 3 մանկահասակ երեխաների հայրը՝ Կարեն Հակոբյանը, ունենալով առողջական խնդիրներ, գումար է վաստակում հարևանների հողերը մշակելով, ինչը պարբերական բնույթ չի կրում։ Ընտանիքն ապրում է՝ հույսը դնելով ամսական 36000 դրամ նպաստի վրա։ Ընտանիքի հոգսաշատ առօրյայի մասին այս տարվա մայիսին «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը տեսանյութ էր պատրաստել: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանադահայ բարերարներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, տեսնելով ընտանիքի ծանր կացությունը, որոշեց աջակցել ընտանիքին՝ նրանց համար նոր տուն գնելով։ Տան ընտրության հնարավորությունը տրվել էր հենց ընտանիքին․ բարերարի շնորհիվ ընտանիքը ձեռք է բերել 22000 ԱՄՆ դոլար արժողությամբ 5 սենյակ և փոքր հողատարածք ունեցող տուն Էջմիածին քաղաքում։ Հուլիսի 24-ին տեղի ունեցավ ընտանիքի բնակարանամուտը։ Կարեն Հակոբյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը կտրեցին տան դռանը կապած կարմիր ժապավենը՝ ազդարարելով «դոմիկային» կյանքի վերջը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանն ընտանիքին նոր տան բանալիները հանձնելուց բացի փոխանցեց նաև կանադահայ բարերարի կողմից տրամադրված 3000 դոլարին համարժեք գումար, որն ընտանիքը կարող է ծախսել իր կարիքների համար։ [b] «Հայաստան» համահայկական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր