211652_close_icon
views-count3818 դիտում article-date 13:15 25-07-2017

ԱՄՆ պետքարտուղարը, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից. CNN

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հնարավոր է՝ հեռանա իր զբաղեցրած պաշտոնից, քանի որ տարաձայնություններ ունի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։Այդ մասին տեղեկացրել է CNN-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ Տան և Թիլլերսոնի միջև խնդիրներն առաջացել են, երբ փորձել են կազմակերպել Իրանի հետ Պետդեպի երկխոսությունը։ Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ պետքարտուղարն իբրև թե ոչ պրոֆեսիոնալ է անվանել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշանսին ուղղված Թրամփի հրապարակային հայտարարությունները։ Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Թիլլերսոնը մտադիր է մինչև տարեվերջ հրաժարականի դիմում ներկայացնել, քանի հիասթափված է երկրի արտաքին դիվանագիտական գերատեսչության ծավալած գործունեությունից։ Նրա խոսքով՝ Պետդեպում չկա կարգուկանոն։

Նմանատիպ նյութեր