211652_close_icon
views-count3386 դիտում article-date 11:57 25-07-2017

Ճապոնիայում ուժեղ տապի հետևանքով մի քանի հազար մարդ է հոսպիտալացվել

Ճապոնիայում չի նահանջում տապը, միայն նախորդ շաբաթ այդ երկրի տարբեր պրեֆեկտուրաներում 6 մարդ է մահացել, մի քանի հազար մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է Tass-ը։ Երկրի գլխավոր հրդեհային վարչությա տվյալների համաձայն՝ հիվանդանոց տեղափոխվածների թիվը հասել է 6369-ի։ Հոսպիտալացվածների գերակիռ մասը 65- տարեկանից անց քաղաքացիներ են։ Միայն մայիսի 1-ից մինչև հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում տոթի հետևանքով մահացել է 22 մարդ։

Նմանատիպ նյութեր