211652_close_icon
views-count7949 դիտում article-date 10:42 25-07-2017

Քաղաքապետերի մոտ նոր ախտանիշ է նկատվում՝ «աթոռամոլություն». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայ քաղաքապետերի մոտ նոր ախտանիշ է նկատվում՝ «աթոռամոլություն». նրանք գումարներ չեն խնայում ամենաճոխ աթոռը կամ բազկաթոռը ձեռք բերելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրինակ, ղեկավարի մեկ բազկաթոռ գնելու համար տեղական բյուջեից ծախսել է 300 հազար դրամ: Ղեկավարի բազկաթոռի համար նույնքան գումար է ծախսել նաև Սպիտակի քաղաքապետարանը: Այդպես է վարվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, միայն թե Արման Սահակյանի ղեկավարած կառույցը գնել է միանգամից երկու բազկաթոռ՝ ծախսելով 600 հազար դրամ: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե աթոռը ձեռք են բերել նիստերի դահլիճի համար. «Դրա վրա միայն ես չեմ նստելու: Ես բազկաթոռ ունեմ»»: [b]Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր