211652_close_icon
views-count4747 դիտում article-date 23:40 24-07-2017

«Նորմանդական քառյակի» առաջնորդները հեռախոսով քննարկել են ռուս-ուկրաինական ճգնաժամը

«Նորմանդական քառյակի» երկրների առաջնորդները՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ են անցկացրել և համաձայնություն ձեռք բերել հետագա հանդիպումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.svoboda.org/a/28635609.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Պորոշենկոն պահանջել է Դոնբասի տարածքում ՄԱԿ-ի խաղաղարար զորքեր տեղակայել: Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պուտինը «ուրվագծել է ռուսական մոտեցումները Մինսկի համաձայնագրերի վերաբերյալ»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը բանակցությունների ժամանակ նշել են, որ անընդունելի են համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտող հայտարարությունները, մասնավորապես՝ այսպես կոչված «Մալոռուսիայի» ստեղծման մասին: «Նորմանդական քառյակ»-ի լիարժեք հանդիպումը նախատեսված է օգոստոսին:

Նմանատիպ նյութեր