211652_close_icon
views-count11427 դիտում article-date 23:26 24-07-2017

«Ոչ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով երթ է անցկացվել Թբիլիսիում

Թբիլիսիի կենտրոնական՝ Դավիթ Աղմաշենեբելի պողոտայում երեկ՝ կիրակի օրը միանգամից երկու ցույց է անցկացվել: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/%D5%A1%D5%B2%D5%B4%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D5%A5%D5%A2%D5%A5%D5%AC%D5%AB%D5%AB-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AC%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A4%D6%80%D5%B8/]aliq.ge[/url]-ն: «Ոչ ռուսական ֆաշիզմին». Այս կարգախոսով հարյուրավոր մարդիկ երթ են անցկացրել Աղմաշենեբելի պողոտայում: Երթը կազմակերպել է «Ազատության շարժում - Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Նույն ժամանակ նույն վայրում իրականացվել է մեկ այլ երթ՝ «Վրացիների քայլերթը», որը կազմակերպել էին ազգայնականները և պահանջում էին խստացնել ներգաղթյալների նկատմամբ քաղաքականությունը և վտարել Վրաստանից անօրինական ներգաղթյալներին: «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, պատգամավոր, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու էլենե Խոշտարիան օրեր առաջ «Վրացիների քայլերթը» համարել էր ռուսական սադրանք: «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչների կարծիքով Վրաստանը տոլերանտ երկիր է, որտեղ տեղ չունեն ֆաշիզմն ու քսենոֆոբիան, որոնք արհեստականորեն փաթաթվում են Ռուսաստանի կողմից: «Այս ցույցով մենք ասում ենք՝ ոչ ֆաշիզմին, որը ցավոք, ի ցույց է դրվել այս փողոցում մի քանի օր առաջ, երբ մի լուսանցքային, բայց քսենոֆոբ տրամադրված ուժ ցուցադրել է անընդունելի դիրքորոշում, որը հակասում է վրացական արժեքներին: Այս ցույցը նրանց դեմ է, ինչպես նաև իշխանությունների, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի այդպիսի խմբերը գոյություն ունենան»,- [url=http://www.bbc.com/russian/news-40701769]BBC[/url]-ի թղթակցին ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Սերգո Կապանաձեն: Ցույցը երկու կողմից ուղեկցել են ոստիկանները: Իրավիճակը սրվել է, երբ երթ անցկացնուղ երկու ուժերը հանդիպել են: Ոստիկանությունը արգելապատնեշներով բաժանել է հակառակորդ ցուցարարներին, հնարավոր բախումները չեզոքացնելու համար, սակայն ցուցարարները իրենց հակառակորդների ուղղությամբ ոստիկանական պատի վրայով պլաստիկե շշեր, ձվեր և լոլիկներ են նետել, ինչպես նաև հայհոյանքներ փոխանակել: Ոստիկանության տվյալներով՝ 2 մարդ թեթև վնասվածքներ է ստացել: Չնայած խոչընդոտներին, «Եվրոպական Վրաստան»-ի երթը շարունակվել է:

Նմանատիպ նյութեր