211652_close_icon
views-count9181 դիտում article-date 21:25 24-07-2017

Սուրդլիմպիկ խաղերում Հայաստանը չորրորդ մեդալն է նվաճել

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները նվաճել են չորրորդ մեդալը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում 75 կգ քաշային Արարատ Սարգսյանը զբաղեցրել է երրորդ տեղը: Ավելի վաղ ձյուդոիստ Ռոբերտ Գեւորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներ ժորա Գրիգորյանը և Նարեկ Նիկողոսյանը նվաճել էին բրոնզե մեդալ: Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրների մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում Է 21-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր