5936 դիտում
21:26 24-07-2017
Հարուցվել է քրգործ՝ Չինարին գնդակոծելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերով. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հուլիսի 20-ին Տավուշի մարզի Չինարի գյուղը գնդակոծելու, մանկապարտեզի, գյուղացիների գույքը ոչնչացնելու, վնասելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
2017թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին։
Մասնավորապես՝ կրակոցներ են արձակվել Չինարի գյուղի գերեզմանատանը գտնվող անչափահասի՝ 2000թ. ծնված բնակչի ուղղությամբ, ով հակառակորդի գնդակներից պաշտպանվելու համար թաքնվել է քարի հետևում և շուրջ 2 ժամ մնացել այնտեղ:
Տևական ժամանակ գնդակոծության է ենթարկվել գյուղը, որի հետևանքով ոչնչացվել և վնասվել են գյուղի մանկապարտեզը, գյուղացիների տները, գույքը, խոտի հակերը։ Նախնական տվյալներով՝ պատճառված վնասը կազմում է ավելի քան 12 մլն դրամ։
Դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է 5 քրեական գործ. 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, ևս 1-ը՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վնասված, ոչնչացված գույքի սեփականատերերը ճանաչվել են տուժող։
Նմանատիպ նյութեր
854 դիտում
16:03 02-12-2015
Խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրգործ
Այս բաժնից
484 դիտում
15:13 25-04-2024
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
376 դիտում
15:03 25-04-2024
Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել
448 դիտում
14:55 25-04-2024
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ