211652_close_icon
views-count5517 դիտում article-date 21:59 24-07-2017

2017թ. 1-ին կիսամյակում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք

2017-ի առաջին կիսամյակում գրանցվել է թվով 89 ինքնասպանության դեպք, ինչը հինգով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս մասին այսօր ասուլիսին տեղեկացրեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: «Գերակշիռ մեծամասնությունը՝ 56-ը, բնակարաններում և առանձնատներում է, որը նվազել է 6 դեպքով, 12-ը՝ բարձրահարկ շինություններից նետվելու միջոցով, կամուրջներից՝ 5, հասարակական վայրերում՝ 3, բաց տարածքներում՝ 2 և այլ վայրերում՝ 11»,- ասաց նա և նշեց, որ 89-ից 65-ը ինքնասպանության ձև է ընտրել կախման եղանակը, 19-ը՝ վայր նետվելը, 3-ը՝ հրազենի կիրառումը, 1-ը՝ երակների վնասումը և 1-ը՝ այլ եղանակով: Ինքնասպանության փորձերի թվաքանակը եղել է 203՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 233 դեպքի փոխարեն, տուժել է 161 անձ: «99%-ում արձագանքում է իրականացվել և հաջողվել է կանխել»,- ասաց նա: Ի դեպ, Խանգելդյանը նշեց, որ 2017թ-ի հաշվետու ժամանակահատվածում ինքնասպանության դեպքերից 23-ը իրականացրել են իգական սեռի ներկայացուցիչները և 66-ը՝ արական: «18-ից փոքր մեկ դեպք է եղել՝ արական սեռի ներկայացուցիչ, 18-25-ի տիրույթում՝ 4 իգական, 6 արական, 25-40 տարեկան՝ 6 իգական, 14 արական, 40-60 տարեկան՝ 9 իգական, 28 արական և 60-ից մեծ՝ 4 իգական, 17 արական: Ընդհանուր առմամբ, մոտավորապես 3 անգամ ավելի են արական սեռի կողմից ինքնասպանության դեպքերը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր