211652_close_icon
views-count3615 դիտում article-date 20:25 24-07-2017

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Օդեսայի նավահանգիստ

ՆԱՏՕ-ի ռազմածովային մշտական խմբի երկու նավ մտել է Օդեսայի նավահանգիստ: Այդ մասին հաղորդվում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի [url=http://www.mil.gov.ua/news/2017/07/24/do-portu-odesi-z-vizitom-v-ukrainu-pribuli-korabli-postijnoi-vijskovo-morskoi-grupi-nato/]կայքում[/url]: Հաղորդվում է, որ քաղաք է ժամանել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի «Դունկան» ականակիրը և Թուրքիայի ռազմածովային ուժերի «Յլդրմ» հածանավը: Օդեսայում նրանց հրամանատարությունը հանդիպելու է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոյի և իշխանության ներկայացուցիչների հետ: Զինվորականների տվյալներով՝ կկազմակերպվեն նաև ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ծովագնացների բարեկամական հանդիպումներ: Երեքշաբթի նավեր կկարողանան բարձրանալ քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները: «Դունկան»-ի և «Յլդրմ»-ի այցը տևելու է մինչև հուլիսի 27-ը:

Նմանատիպ նյութեր