211652_close_icon
views-count4034 դիտում article-date 20:42 24-07-2017

Աֆղանստանի արևելքում օտարերկրյա ռազմաօդային ավիահարվածների հետևանքով մահացել է 8 մարդ

Աֆղանստանի արևելյան Նանգարհար քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի վրա օտարերկրյա ռազմաօդային ավիահարվածների հետևանքով մահացել է 8 խաղաղ բնակիչ, ևս 6 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ավիահարվածը հասցրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերը, ինչի արդյունքում ոչնչացվել է 25 ահաբեկիչ` այդ թվում 3 հրամանատար:

Նմանատիպ նյութեր