211652_close_icon
views-count4865 դիտում article-date 19:10 24-07-2017

Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 3 անձի դանակահարությունը։ Մեղադրանք է առաջադրվել է 1 անձի: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 01:10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ կտրած-ծակած վերքերով՝ Ժ.Ղազարյանը՝ «որովայնի կտրած-ծակած վերք ձախից», Կ.Դերզիյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» և Է.Հարությունյանը՝ «որովայնի պորտի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջուղայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ստեղծվել է քննչական խումբ: Մարմնական վնասվածքներ ստացած 3 քաղաքացիները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ, առգրավվել տուժողների հագուստը, հարցաքննվել վկաներ: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր