211652_close_icon
views-count4207 դիտում article-date 18:55 24-07-2017

«Էկոգյուղ» ՀԿ-ն «Բու»-ն Վանաձորում «Հեծանվային էկո ճամբար» էին բացել

Հուլիսի 21-23-ը «Էկոգյուղ» ՀԿ-ն «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հետ համատեղ Վանաձորում անցկացրել է «Հեծանվային էկո ճամբար» ծրագիրը։ Տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Եռօրյա ճամբարի շրջանակներում անցկացվել են ոլորտին առնչվող միջոցառումներ, քննարկումներ, լեռնահեծանվային մրցույթ, որի հաղթողը Վանաձորից էր, մրցանակային երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրածները Երևանից էին։

Նմանատիպ նյութեր