211652_close_icon
views-count3270 դիտում article-date 17:48 24-07-2017

Մշակվում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքները ծառայության արդիականացման և կարողությունների զարգացման համատեքստում: Համաշխարհային բանկի կողմից գործուղված փորձագիտական խումբը կիրականացնի ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» գործունեության և կարիքների ուսումնասիրություն և վերլուծություն, ինչի արդյունքում կկազմվի ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ, որի միջոցով հնարավոր կլինի լուծել ծառայության օպտիմիզացիայի և թվայնացման խնդիրները: Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կողմից վաղ ազդարարում իրականացնելու և կանխատեսումների ազդեցության վերլուծություն տրամադրելու կարևորությունը՝ նշելով, որ տվյալ կանխատեսման շահառուները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն՝ ստացված տեղեկատվության համապատասխան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր