211652_close_icon
views-count8186 դիտում article-date 17:09 24-07-2017

Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

Հուլիսի 24-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկուն՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը կարևորեց դեսպան Նովակովսկու անձնական ներդրումը տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում և ի նշանավորումն նրա արժեքավոր ավանդի՝ Եժի Նովակովսկուն պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով։ Դեսպան Նովակովսկին շնորհակալություն հայտնեց իր գործունեության բարձր գնահատանքի և իր առաքելության ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցության համար։

Նմանատիպ նյութեր