211652_close_icon
views-count4830 դիտում article-date 16:04 24-07-2017

Գերմանիան Ղրիմին տուրբիններ վաճառելու համար առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ցուցակը

Գերմանիայի իշխանությունները Ղրիմին Siemens տուրբիններ մատակարարելու համար առաջարկել են ընդլայնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցային ցուցակը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ Բեռլինի նոր առաջարկը վաղը՝ հուլիսի 25-ին, Եվրամիությունում քննարկվելու է։ Siemens ընկերությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություններ անելուց։ Ավելի վաղ կոնցեռնը հայտարարել էր, որ տուրբիններն անօրինական ճանապարհով են տեղափոխվել Ղրիմ և առաջարկել էր կասեցնել պայմանագիրը։

Նմանատիպ նյութեր