211652_close_icon
views-count10561 դիտում article-date 14:06 24-07-2017

Իրանը փոխում է իր արժույթը. ռիալին կփոխարինի թումանը

Իրանի կառավարությունը հավանություն է տվել ներկայումս շրջանառության մեջ գտնվող դրամական միավոր ռիալը թումանով փոխարինելու մասին նախաձեռնությանը։ Այդմասին հայտնել է IRNA գործակալությունը։ «Ներկայիս որոշումն ուղղված է դրամական հաշվարկի դյուրացմանը։ 1 թումանը հավասար կլինի 10 ռիալին»,-նշել է Իրանի նախարարների կաբինետի քարտուղար Մոհսեն Հաջի Միրզային։ Նա հավելել է, որ դրամական բարեփոխման մասին նախագիծը 2016 թվականի նոյեմբերին քննարկման էր ներկայացրել երկրի կենտրոնական բանկը։

Նմանատիպ նյութեր