211652_close_icon
views-count4094 դիտում article-date 14:52 24-07-2017

Արժույթի միջազգային հիմնադրամը Եվրոպայի հաշվին համաշխարհային տնտեսության զգալի աճ է կանխատեսում

Հենց Եվրոպան կդառնա այն «լոկոմոտիվը», որի միջոցով համաշխարհային էկոնոմիկայի վիճակը զգալիորեն կբարելավվի։ Նման կարծիք են հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի վելուծաբանները, գրում է գերմանական հեղինակավոր Deutche Welle պարբերականը։ Ըստ նրանց՝ աշխարհը ներկա պահին գտնվում է վերջին 10 տարիների ամենամասշտաբային «թռիչքի» նախաշեմին։ ԱՄՀ-ի զեկույցում նշվում է, որ բարձրացվել է տնտեսության աճի կանխատեսման մակարդակը և, ըստ դրա, ընթացիկ 2017 թվականին այն պետք է կազմի 3.5 տոկոս, իսկ հաջորդող՝ 2018 թ-ին՝ 3.6 տոկոս։ Մասնավորապես, վերլուծաբանները շեշտը դնում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի վրա, որտեղ տնտեսության աճը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում էականորեն գերազանցել է բոլոր սպասումներն ու կանխատեսումները։ «Մենք չենք բացառում, որ եվրոպական մայրցամաքի երկրների տնտեսությունը չափից արագ կաճի, քանի որ քաղաքական մի շարք ռիսկեր նվազել են»,-նշում է ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Մորիս Օբսթֆելդը։

Նմանատիպ նյութեր