211652_close_icon
views-count4212 դիտում article-date 23:23 23-07-2017

Վարդավառի տոնին նվիրված ջրային միջոցառումներ և խաղեր՝ ամբողջ Երևանում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնի առիթով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցկացվել են տարբեր ջրային միջոցառումներ և խաղեր: Հիշեցնենք, որ միջոցառումներն առավոտյան մեկնարկել են ջրցան մեքենաների շքերթով, որոնք նաև ողջ օրվա ընթացքում ջուր են մատակարարել մայրաքաղաքի փողոցներում ու բակերում ժամեր շարունակվող խաղերի մասնակիցներին: Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների ժամանակ Երևանի վարչական շրջաններում մասնակիցներին բաժանվել են դույլեր, ջրային ատրճանակներ, ինչպես նաև հյութեր և գունավոր փուչիկներ: Կազմակերպվել են բազմապիսի ջրային խաղեր, շոու-ծրագրեր ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար: Միաժամանակ, լվացվել են մայրաքաղաքի արձանները: Նշենք նաև, որ համաքաղաքային գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճում և հարակից տարածքում:

Նմանատիպ նյութեր