211652_close_icon
views-count3738 դիտում article-date 17:47 23-07-2017

Սիրիայի շուրջ բանակցությունների համար Քաթարը Դոհան որպես հարթակ է առաջարկում

Ռուսաստանում երկրի դեսպան Ֆահադ Մուհամեդ ալ-Աթիյան հայտարարել է, որ Քաթարը Դոհան առաջարկում է որպես հարթակ սիրիական հակամարտության բոլոր կողմերի բանակցությունների համար և պատրաստ է մասնակցել բոլոր հնարավոր բանակցային ձևաչափերին: Այդ մասին գրում է [url=https://ria.ru/syria/20170723/1498994726.html]РИА Новости[/url]-ն: «Մենք՝ որպես Մերձավոր Արևելքում այս կամ այն հակամարտություններում միջնորդության երկար տարիների փորձ ունեցող երկիր, պատրաստ ենք և կարող ենք Դոհան առաջարկել որպես բանակցությունների հարթակ բոլոր կողմերի համար, որպեսզի տարբեր դերակատարներ կարողանան բանակցություններ անցկացնել, և Ռուսաստանը կարողանա ղեկավարել այդ գործընթացը»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր