211652_close_icon
views-count24354 դիտում article-date 14:26 23-07-2017

«Ջրային» դիսկոտեկ է կազմակերպվել Կարապի լճում

Վարդավառի տոնի առիթով համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճում և հարակից տարածքում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Ուրախ միջոցառումն ուղեկցվել է դիջեյի մատուցած երաժշտությամբ, ինչի շնորհիվ Կարապի լիճը վերածվել էր ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի: Միջոցառման ընթացքում հրշեջ մեքենաները ջրամղիչ հզոր շիթերով ջուր են ցայել զվարճանքի մասնակիցների վրա, իսկ վերջիններս էլ ապահովված են եղել դույլերով: Կարապի լճում անցկացված ջրային «խելահեղության» ակամա մասնակից են դարձել նաև պատահական անցորդներն ու մայրաքաղաքի հյուրերը:

Նմանատիպ նյութեր