211652_close_icon
views-count4434 դիտում article-date 13:19 23-07-2017

ԵՄ-ն ԱՄՆ-ին կոչ է արել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ նախատեսվող նոր պատժամիջոցները

ԱՄՆ երկու կուսակցությունների կոնգրեսմենները համաձայնեցրել են Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների օրինագծի տեքստը: Հաղորդում է «Ազատությունը»: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ներկայացուցիչների պալատի դեոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին, մտավախություն հայտնելով, որ օրինագծում Հյուսիսային Կորեային ներգրավվելու արդյունքում օրինագծի ընդունումը կարող է ձգձգվել: Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ դեմոկրատ Բեն Կարդինը հայտարարել է, որ երկու կուսակցություններին հաջողվել է կոնսեսուսի հասնել «ինտենսիվ բանավեճի» ընթացքում: Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսի երկու պալատները կընդունեն օրինագիծը, իսկ նախագահ Թրամփը կհաստատի՝ Ռուսաստանի նկատմամբ առավել խիստ քաղաքականություն կիրառելու օրենսդիրների ձգտումը: Միաժամանակ Եվրամիությունը կոչ է արել ԱՄՆ-ին «7-ի խմբի» հետ համաձայնեցնել Ռուսաստանի նկատմամբ նախատեսվող նոր սահմանափակումները:

Նմանատիպ նյութեր