211652_close_icon
views-count31639 դիտում article-date 10:47 23-07-2017

Երևանում ջրցան մեքենաների շքերթ է անցկացվել նվիրված Վարդավառի տոնին

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում կազմակերպվում են Վարդավառի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Վաղ առավոտյան Երևանի կենտրոնական փողոցներում տեղի է ունեցել «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթ: Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: Քաղաքապետարանը հիշեցնում է նաև, որ ամբողջ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Նմանատիպ նյութեր