211652_close_icon
views-count86804 դիտում article-date 07:54 23-07-2017

Մահվան ելքով վրաերթ Երևանում. «Վերնիսաժ»-ի դիմաց 45-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Համլետ Աբրոյանը իր վարած Mercedes մակնիշի 47 TR 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում ՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով փողոցը հատել է հետիոտնի համար չնախատեսված վայրով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, կանչել է շտապօգնություն, սակայն պարզվել է, որ հետիոտնը տեղում մահացել է։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Արա Հովակիմյանի գլխավորությամբ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը, տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի, ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մադու մահ/ հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր