211652_close_icon
views-count11083 դիտում article-date 23:51 22-07-2017

Երևանի Մանկական զբոսայգում կատարեցին «Ջրոցիի» բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 22-ի երեկոյան, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, նշվեց Վարդավառի նախատոնակն ու ազգային տոնախմբությունը: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մեկնարկեց տոնական շքերթը, որն ուղևորվեց Երևանի մանկական զբոսայգի, որտեղ ժողովրդական երիտասարդական երգչախմբերի և պարախմբերի մասնակցությամբ, մեկնարկեց տոնը խորհրդանշող երգ ու պարով լի ազգային միջոցառումը, որի ավարտին երիտմությունների ակտիվ անդամների հսկողության ներքո, միջոցառման բոլոր հյուրերը ենթարկվեցին ջրման, այնպես, որ ոչ մեկ չոր չմնա: Իսկ միջոցառմանը, հանդիսատեսի կարգավիճակով, մասնակցում էին նաև բազմաթիվ օտարերկրացիներ՝ պարսիկներ, չինացիներ և արաբներ: Հիշեցնենք, որ Հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանը բոլորիս սիրով հրավիրում է «Կարապի լիճ» մասնակիցը դառնալու ջրային հրավառությանը: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր