211652_close_icon
views-count5435 դիտում article-date 23:13 22-07-2017

Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Միջերկրածովյան ափերի մոտ` Մատրուհ նահանգի հյուսիսային շրջանում բացել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Լուսանկարներ են հրապարակվել, որոնցում աս-Սիսին արտասահմանցի հյուրերի ներկայությամբ բարձրացրել է դրոշը, այնուհետև ընդունել տարբեր մասնագիտացումների ռազմական բուհերի շրջանավարտների շքերթը: Ռազմաբազան անվանվել է Եգիպտոսի առաջին նախագահ Մուհամեդ Նագիբի պատվին: Ինչպես հայտնել է Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը, այն նախատեսված է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Ալեքսանդրիայի արևմտյան կողմի անվտանգությունն ուժեղացնելու համար: Ռազմաբազայի տարածքում կտեղակայվի Եգիպտոսի առաջին ատոմակայանը, որի կառուցումը կիրկանացվի Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այստեղ տեղակայված է նաև խոշորագույն նավթահանքեր և նավահանգիստ: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է ևս մեկ ռազմաբազայի մասի, որը պետք է բացվի Լիբիայից ոչ հեռու:

Նմանատիպ նյութեր