211652_close_icon
views-count3452 դիտում article-date 17:00 22-07-2017

Նավթի համաշխարհային գները կտրուկ ընկել են OPEC-ի մեծ հանդիպումից առաջ

Նավթի համաշխարհային գները OPEC-ի նախարարական մակարդակով հանդիպման նախաշեմին ընկել են գրեթե 3 %-ով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է՝ հասնելով 1 բարելի դիմաց 47,89 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում նվազել է 2,77 %-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 45.62 ԱՄՆ դոլար։ Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում հուլիսի 24-ին կայանալու է OPEC-ի հերթական նիստը, որում քննարկվելու են նավթի արդյունահանման ծավալների կրճատման մոնիթորինգին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր