211652_close_icon
views-count16093 դիտում article-date 16:08 22-07-2017

Հուլիսի 16-22-ը շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել. Արցախի ՊՆ

Հուլիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր