211652_close_icon
views-count4112 դիտում article-date 15:55 22-07-2017

Եգիպտոսում գլխավոր դատախազի սպանության մեջ մեղադրվող 28 մարդ մահապատժի է դատապարտվել

Եգիպտոսի դատարանը մահվան վճիռ է կայացրել 28 քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցություն են ունեցել երկրի գլխավոր դատախազ Խիշամ Բարաքաթի սպանությանը։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Դատախազը սպանվել է 2015 թվականի հունիսի 29-ին: Կահիրեի կենտրոնում նրա ավտոմեքենան պայթեցրել էին: Դատարանը դատավճիռը հրապարակել է այն բանից հետո, երբ այն հաստատել է Եգիպտոսի գլխավոր մուֆթին։ Գործով անցնող 67 ամբաստանյալներից 15-ը դեռևս գտնվում են ազատության մեջ, մնացածները ստացել են տարբեր պատիժներ։

Նմանատիպ նյութեր