211652_close_icon
views-count13764 դիտում article-date 15:33 22-07-2017

Նեյմարը ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է 5-ամյա արքայական պայմանագիրը՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով

Հայտնի են դարձել ՊՍԺ-ի ու «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի միջև ընթացող բանակցությունների որոշ մանրամասները: Ֆուտբոլիստն ֆրանսիական ակումբի հետ արդեն համաձայնության է եկել: Պայմանագիրը կգործի 5 տարով,իսկ բրազիլացին կվաստակի տարեկան 30 մլն եվրո: Հենց այդքան գումար նա կստանա բոլոր հարկերը հանած: Նեյմարը կդառնա ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Ֆրանսիական ակումբը պատրաստ է նաև Նեյմարին 40 մլն եվրոյի չափով պարգևավճար տալ: Ֆուտոլիստի տարեկան աշխատավարձի 15 տոկոսը կփոխանցվի նրա հորը՝ Նեյմար Դա Սիլվային: Նեյմարը նաև որոշակի տոկոսներ կստանա ՊՍԺ-ի սեփականատերերին պատկանող մի քանի հյուրանոցների շրջանառությունից: Բացի այդ, ֆրանսիական ակումբը Նեյմարին մասնավոր ինքնաթիռ կհատկացնի՝ դեպի Բրազիլիա այցելությունների համար:

Նմանատիպ նյութեր