211652_close_icon
views-count10584 դիտում article-date 14:22 22-07-2017

Ժոզե Մոուրինյո. Անգլիական ակումբին շատ ավելի դժվար է հաղթել Չեմպիոնների լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ քննադատել է Անգլիայում խիտ խաղային ժամանակացույցը: «Անգլիական ակումբի համար զգալիորեն ավելի բարդ է հաղթել Չեմպիոնների լիգայում՝ ծանրաբեռնված ժամանակացույցի պատճառով, և դա ակնհայտ է: Բոլորը խոսում են ԱՊԼ-ում բարձր մրցակցության մասին, խաղերի քանակի, լրացուցիչ մրցաշարի մասին, այնպես որ հանգստանալու ժամանակ չի մնում: Այս ժամանակացույցը ոչ թե չի հարգում, այլ՝ չի պաշտպանում ակումբներին և ազդում է խաղերի ինտենսիվության վրա: Մինչդեռ այլ երկրներում ձմեռային ընդմիջում է նախատեսված: Երբեմն այնտեղ խաղացողներին արձակուրդ են ուղարկում, որից վերադառնալով, նրանք Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղերում ավելի ուժեղ են խաղում: Նման հնարավորություն ունեն գերմանական, իսպանական և ֆրանսիական ակումբները, բայց ոչ՝ անգլիականները», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր