15596 դիտում
12:25 22-07-2017
2017թ. 1-ին կիսամյակում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 9.000 անգամ, արձակել 121.000 կրակոց. ԱՀ ՊՆ
Ըստ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «SPIKE» հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ), TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ (5 արկ), Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ (244 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1373 արկ), տարբեր տիպի նռնականետեր (250 արկ):
2017թ. 1-ին կիսամյակում ադրբեջանական հատուկ ջոկատայինները մի քանի անգամ դիմել են դիվերսիոն ներթափանցման փորձերի, որոնք ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ժամանակին հավաստանշվել են և հակառակորդը, կորուստներ կրելով հետ է շպրտվել: Այստեղ հատուկ հիշատակման է արժանի փետրվարի 25-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինների արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-ներթափանցման փորձը, երբ կրելով կատարյալ անհաջողություն, հակառակորդը հայկական առաջնագծին մոտակա տարածքում թողնելով 5 դիակ, ստիպված նահանջեց ելման դիրքեր:
ՊԲ առաջապահ զորամասերը 2017թ. առաջին վեց ամիսներին շարունակել են առաջնագծում լինել թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նմանատիպ նյութեր
9557 դիտում
14:04 06-01-2018
Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 200 անգամ, արձակել 2000 կրակոց
3877 դիտում
16:07 22-09-2018
Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է 250 անգամ, արձակել 2300 կրակոց
1591 դիտում
13:25 22-08-2020
Անցնող շաբաթվա ընթացքում Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է 350 անգամ, արձակել 3500 կրակոց
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
415 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել