211652_close_icon
views-count21864 դիտում article-date 12:46 22-07-2017

Ալիևն ու Պուտինը Սոչիում քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Սոչում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպումը, տեղեկացնում է Ria Novosti-ն։ Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշում է Ria Novosti-ն, «Ալիևն ու Պուտինը ևս մեկ անգամ հաստատել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխադարձ հարաբերությունների հաջող զարգացումը»։ Փոխանակվել են կարծիքներ՝ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ալիևն ու Պուտինը վստահություն են հայտնել, որ Մոսկվայի ու Բաքվի միջև «բարեկամական հարաբերությունները» շարունակելու են զարգանալ։ Ադրբեջանի նախագահի այցը Ռուսաստան ավարտվել է այսօր՝ հուլիսի 22-ին։

Նմանատիպ նյութեր