211652_close_icon
views-count27008 դիտում article-date 12:03 22-07-2017

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Ճոճկան գյուղի անասնագոմերից մեկում այրվել է 150-ից ավելի խոտի հակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 21-ին, հրդեհ է բռնկվել Լոռու մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ճոճկան գյուղի 5-րդ փողոցի 1-ին փակուղու 3-րդ տանը հարակից անասնագոմում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ Կամո Գալինյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրվել է Մանվել Պապիկյանին պատկանող անասնագոմում դասված ավելի քան 150 խոտի հակ։ Մինչև կժամանեին հրշեջ-փրկարարները, գյուղացիները՝ գյուղապետի գլխավորությամբ փորձել են կանխել կրակի տարածումը, քանի որ անասնագոմը շատ մոտ էր գտնվում տանը։ Ժամանած հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհն առաջացել է տանտերերի անզգուշության հետևանքով։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+

Նմանատիպ նյութեր