211652_close_icon
views-count6466 դիտում article-date 11:20 22-07-2017

Ամերիկյան օդուժի սխալ թիրախավորման հետևանքով Աֆղանստանում 12 ոստիկան է զոհվել

Աֆղանստանում ամերիկյան ռազմաօդային ուժերը սխալ թիրախավորում են արել և հարվածն ուղղվել է ոչ թե «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններին, այլ Աֆղանստանի ոստիկանության ախատակիցներին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Գիլմենդի նահանգապետին։ Հարվածի հետևանքով աֆղանցի 12 ոստիկաններ են զոհվել։ Պենտագոնն արդեն հաստատել է տեղեկությունը, իսկ աֆղանական ոստիկանությունում հայտնել են, որ զոհված ոստիկանները զինվորականների հետ համատեղ օպերացիա էին իրականացնում ահաբեկիչների դեմ։

Նմանատիպ նյութեր