211652_close_icon
views-count12588 դիտում article-date 10:37 22-07-2017

Փնթի, «անթրաշ» մոտեցմանը հաճոյանալու հա­մար աշխատում է նաև «քաղաքական» և «հրապարակախոսական» միտք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ավելի «կենցաղային» խնդիրներում նույնն է: Կա­ռավարությունը որոշել է տուգանել ծխախոտի մնացորդը փողոցում նետողներին 16 հազար դրամով: Չեմ պատկերացնում, թե ինչպես է դա արվելու՝ արդյոք ամեն մի ծխողի կողքին ոստի­կան է կանգնելու և սպասելու՝ մինչև քաղաքա­ցին ծխի-վերջացնի, և կախված նրանից, թե որ­տեղ է նա գցելու ծխախոտի մնացորդը, ըստ դրա տուգանի կամ չտուգանի: Բայց ինքնին գաղափարն, իհարկե, ողջունելի է: Թրենդային «ժողովրդական» ռեակցիան այդ որոշմանը հետևյալն է՝ «արա, էս խեղճ ժողովրդին մեռան կլպելով, խեղճ մարդկանց ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ հըլը 16 հազար էլ տուգանում եք»: Ըմբոստանում են, ընդվզում են մարդիկ: Նման փնթի, «անթրաշ» մոտեցմանը հաճոյանալու հա­մար աշխատում է նաև «քաղաքական» և «հրապարակախոսական» միտքը: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր