211652_close_icon
views-count10558 դիտում article-date 09:39 22-07-2017

Շիրակի դաշնակցական մարզպետի նորամուծությունը. դիմավորում է Մհեր Մկրտչյանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարան ոտք դնելուն պես անգույն պատերը զարդարել է սիրելի դերասանների լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված են Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից։ Մարզպետարանի շենք մտելուն պես քաղաքացիներին դիմավորում են Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը։ Մարզպետարանցիների բնութագրելով` իրենց կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի»։ Արթուր Խաչատրյանն Aravot.am-ի զրույցում ասաց․ «Կարծում եմ, որ ճիշտ կլինի մարդը գա մարզպետարան, պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն։ Լուսանկարները պարբերաբար կփոխենք ու կշատացնենք»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր