211652_close_icon
views-count14674 դիտում article-date 19:40 21-07-2017

Այսօր Սոչիում Պուտինն ու Ալիևը չնախատեսված աշխատանքային հանդիպում են ունենալու

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ Սոչիում չնախատեսված հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է [url=http://tass.ru/politika/4430237]tass[/url]-ը: «Սոչիում այսօր ավելի ուշ երեկոյան կայանալու է նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի աշխատանքային հանդիպումը»,- ասել նա: Պեսկովը նշել է, որ նախքան Ալիևի հետ հանդիպելը, Պուտինը Սոչիում կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոն, կծանոթանա դրա աշխատանքին, ինչպես նաև՝ ուղիղ եթերով կշփվի երեխաների հետ և կպատասխանի նրանց հարցերին: Պեսկովը նաև ընդգծել է, որ Պուտինի՝ «Սիրիուսի» երեխաների հետ հանդիպումն ու զրույցը կարող են տևել մեկ կամ երկու ժամ, հստակ ժամանակային սահմանափակումներ չկան և չեն կարող լինել:

Նմանատիպ նյութեր