211652_close_icon
views-count14963 դիտում article-date 19:06 21-07-2017

Եթե որևէ մեկը ոտնձգության է ենթարկում լեզվին, նա պարսավանքի է արժանի. Աշոտ Մանուչարյան

«Եթե որևէ մեկը ոտնձգության է ենթարկում լեզվին, նա պարսավանքի է արժանի»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն, անդրադառնալով հայերենի պահպանման խնդրին: Ինչ վերաբերում է ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու ռուս պաշտոնյայի հայտարարությանը, Աշոտ Մանուչարյանն ասաց, որ դա Ռուսաստանի կողմից ռուս պաշտոնյայի հերթական անհաջող հայտարարությունն էր: «Ղարաբաղ» կոմիտեի անդամն անդրադարձավ նաև Արցախի խնդրին: «Արցախը պետք է ունենա սեփական քաղաքականությունը: Հայաստանում ոչ մեկ ոչ մի ծրագիր չի առաջարկել: Մեկ ծրագիր կա, որը Մինսկի խումբ է կոչվում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Նմանատիպ նյութեր