211652_close_icon
views-count10706 դիտում article-date 18:20 21-07-2017

«Ամբերդ»-ը դառնում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր

Հուլիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին, համալսարանին կից գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանին, հետազոտողների: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համագործակցության հնարավորությունները: Ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, դառնում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր: Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը Կորյուն Աթոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Նմանատիպ նյութեր