211652_close_icon
views-count40502 դիտում article-date 18:01 21-07-2017

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցավ նորակոչիկներին բանակ ճանապարհելու և զորացրված կենտրոնաբնակների դիմավորման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 21-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցավ կենտրոնաբնակ 23 նորակոչիկներին բանակ ճանապարհելու և հայրենիքի պաշտպանության համար իրենց պարտքը կատարած նոր զորացրված կենտրոնաբնակների դիմավորման արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա են գտնվել Կենտրոն-Նորք Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ: Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում նորակոչիկներին զինվորական երգերի շարանով ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան «Զորական» երաժշտական համույթը: Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցավ նորակոչիկների օրհնության կարգ: Նորակոչիկներին իր օրհնության խոսքն է հղել Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների ծիսակատար քահանա Տեր Արսեն քահանա Սարոյանը, ինչից հետո բոլոր ներկաները միասնաբար հնչեցրել են Տերունական աղոթքը: Նորակոչիկներին բարեմաղթանքներ է հղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կողմից ստացել են նվերներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 293+
293+

Նմանատիպ նյութեր