211652_close_icon
views-count10412 դիտում article-date 16:30 21-07-2017

Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդը» մեզանից մի քայլ առաջ է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է International Champions Cup-ում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/21/1073047/]պարտությունը[/url] (0:2) «Սա շատ լավ մարզանք էր: Մրցակիցը մի քայլ առաջ էր պատրաստվածության առումով, նրանք արդեն երկու հանդիպում են անցկացրել: Ես այսօր շատ լավ բաներ տեսա մեր խաղում: Մրցակիցը շատ վտանգավոր է առջևում: Մենք երկու գոլ բաց թողեցինք հակագրոհներից հետո: Նրանք նաև ստանդարտներից են ուժեղ: Մենք բավական լավ հանդիպում անցկացրեցինք, հատկապես՝ երկրորդ խաղակեսում: Անհատապես որոշ ֆուտբոլիստներ շատ լավ խաղացին: Գոհ եմ տղաների ցուցադրած խաղից: Իհարկե, մենք ցանկանում էինք հաղթել այս խաղում: Մեր կազմում շատ են երիտասարդները: Մենք դեռ խաղը կուժեղացնենք», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր