211652_close_icon
views-count11065 դիտում article-date 15:25 21-07-2017

Գերմանիան պատրաստվում է սառեցնել Թուրքիայի հետ կնքված զենքի մատակարարման մասին պայմանագիրը

Գերմանիայի կառավարությունը մտադիր է սառեցնել Թուրքիային զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ ծրագիրը։ Այդ մասին գրում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականը՝ հղում անելով կառավարության իր աղբյուրներին։ «Պետք է հստակորեն հայտարարել, որ Թուրքիային այլևս զենքի արտահանման երաշխիքներ չեն տրվի»,-մեջբերում է թերթը Կանաչների կուսակցության անդամ, Բունդեսթագի փոխխոսնակ Կլաուդիա Ռոտի խոսքը։ Վերջինիս խոսքով՝ մատակարարումները պետք է անհապաղ դադարեցնել, քանի որ երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են ոչ թե Գերմանիայի, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծ ջանքերի շնորհիվ։ Նշենք, որ նախօրեին Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր է վերանայել Թուրքիայի դեմ տնտեսական սահմանափակումները՝ կապված օրերս Թուրքիայում գերմանացի իրավապաշտպանների ձերբակալությունների հետ։

Նմանատիպ նյութեր