211652_close_icon
views-count10583 դիտում article-date 11:43 21-07-2017

International Champions Cup. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Գվարդիոլայի թիմին, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացավ հանրահայտ մանչեսթերյան դերբին՝ «Յունայթեդի» ու «Սիթիի» միջև, International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում: «Մանչեսթեր Յունայթեդը» այս խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և վստահ հաղթանակ տարավ՝ 2:0: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց հանդիպման 62-րդ րոպեին: Նշենք, որ այս ամերիկյան շրջագայության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդին» մնացել է հանդիպել իսպանական երկու գրանդ ակումբների՝ «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ: [b]International Champions Cup, ընկերական հանդիպում [/b] «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 Լուկակու՝ 37, Ռեշֆորդ, 39
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր