211652_close_icon
views-count11478 դիտում article-date 22:56 20-07-2017

«Մոնակոն» Մբապեի հարցով հանդես է եկել հայտարարությամբ

«Մոնակոն» իր հարձակվող Կիլիան Մբապեի հարցով հանդես է եկել հայտարարությամբ: «Ակումբը ափսոսանքով նշում է, որ «հեղինակավոր»եվրոպական ակումբները կապ են հաստատել Կիլիան Մբապեի ու նրա ներկայացուցիչների հետ՝ առանց անհրաժեշտ թույլատվության: «Մոնակոն» ցանկանում է հիշեցնել այդ ակումբներին, նման շփումները խախտում են Ֆրանսիական ֆուտբոլային լիհայի 211 հոդվածն ու տրանսֆերների հարցով ՖԻՖԱ-ի 18.3-րդ կետը: Այս անընդունելի իրավիճակին վերջ տալու նպատակով ակումբը մտածում է դիմել ֆրանսիական ֆուտբոլային լիգային ու ՖԻՖԱ-ին, որպեսզի կարգապահական պատժամիջոցներ կիրառվեն խախտում թույլ տված ակումբների հանդեպ», նշվածէ «Մոնակոյի» հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր