211652_close_icon
views-count19302 դիտում article-date 22:04 20-07-2017

Զվարթնոցի բացօթյա կինոսրահում կներկայացվի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գործող բացօթյա կինոսրահում հուլիսի 22-ին, ժամը 21.00-ին կներկայացվի Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը։ «Զվարթնոց»-ի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը 2008 թ. նկարահանված ֆիլմի սցենարի հեղինակ՝ Ալբերտ Մկրտչյան, դերեկատարներ՝ Անահիտ Քոչարյան, Գուժ Մանուկյան, Վարդան Մկրտչյան, օպերատորներ՝ Ռուդոլֆ Վաթինյան, Լևոն Աթոյանց, Աշոտ Մովսեսյան, երաժշտության հեղինակ Յուրի Հարությունյան։ Արցախյան ազատամարտի և գյուրմեցի ընտանիքի մասին պատմող «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմի հերոսները բազմաթիվ դժվարություններ, հոգեբանական հիասթափություններ են հաղթահարում, միաժամանակ ապրելու նախանձելի տոկունություն ու կամք դրսևորում: Մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր